ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Համախմբվել էին շինարարները

Համախմբվել էին շինարարները
24.05.2017 | 16:40

Մայիսի 23-ին ՀՀ շինարարների միությունում կայացավ սեմինար` նպատակ ունենալով Հայաստանի շինարարներին մշտապես տեղեկացնել աշխարհում ընթացող շինարարական գործընթացների մասին։


Սեմինարում «PERI- Russia» գլխամասային կառույցի ներկայացուցիչները իրենց հայ գործընկերներին ներկայացրին «PERI» -ի գերմանական ընկերության արտադրության կաղապարամածները, որոնք լայն կիրառում ունեն առաջատար երկրների շինարարության ոլորտում։ «PERI»-ն այսօր կաղապարամած արտադրող գերմանական խոշորագույն ընկերություններից է, որն իր արտադրանքն է ներկայացնում նաև եվրոպական ու ռուսական շուկաներում։


«Շինարարարության որակի ապահովումը պայմանավորված է ոչ միայն բարձրակարգ մասնագետների ներգրավմամբ, այլև կիրառվող բարձրակարգ կաղապարամածներով։ Այսօր արդեն առաջատար տեխնոլոգիաները մեր ոլորտի անբաժանելի մասն են կազմում»,- ողջունելով ներկաներին` ասաց ՀՀ շինարարների միության նախագահ, ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը։
Սեմինարին ներկա էին շինարարների միության անդամ մի շարք առաջատար կազմակերպությունների ղեկավարներ, ներկայացուցիչներ և միության խորհրդի անդամ «Երևանշին», «Արփա-Սևան», «Կամուրջշին» ընկերությունների ղեկավարներ, ներկայացուցիչներ։ Սեմինարի ընթացքում քննարկվեցին նաև շինարարներին հուզող ընդհանուր հարցեր։ Ներկաները հարց բարձրացրին «PERI»-ի ընկերության ներկայացուցչություն ունենալու անհրաժեշտության մասին։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1319

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ